| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում և խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ջանքերով գումարվել է Կանադայի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հատուկ նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության շրջափակմանը։ Հունվարի 18-ին կայացած նիստի արդյունքում որոշվել է Արցախի շրջափակման հարցով ևս երեք նիստ գումարել, ինչպես նաև տեղում իրավիճակի շուրջ իրազեկվելու համար քննարկման հրավիրել ԱՄՆ-ում և Կանադայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին։ Համապատասխան որոշման մեջ օգտագործված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությւոն ձևակերպումը։
Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակման և արտաքին աշխարհից մեկուսացման պայմաններում սույն որոշումն իր բնույթով բացառիկ է ոչ միայն այն պատճառով, որ կանադական խորհրդարանական հանձնաժողովն օգտագործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը, այլ նաև քննարկման է հրավիրում Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին։ Սա Արցախի միջազգային սուբյեկտայնության բարձրացման նոր դրսևորում է, ինչի շուրջ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային ցանցը տևական շրջան աշխատանքներ է իրականացնում։
ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը և ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը կանադական խորհրդարանում առաջիկա զարգացումների վերաբերյալ հանդես կգան հաղորդագրություններով։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
19.01.2023թ.