|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Այսօր լրագրողները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին, թե գո՞հ է Սերժ Սարգսյանի` ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած ելույթից, և ինչպիսի՞ն կլինեն այդ ելույթի արդյունքները: Գալուստ Սահակյանի խոսքով` ՄԱԿ-ի ամբիոնը այն ամբիոնն է, որտեղից միջազգային հանրությունը տեղեկացվում է կարևոր գործընթացների ու առկա քաղաքական իրավիճակի մասին:
Ինչ վերաբերում է Սարգսյան-Օբամա հանդիպմանը, նա նշեց, որ դեռ չի հանդիպել նախագահին, որ իմանա, թե ինչ են զրուցել: «Բնականաբար, զրույց է տեղի ունեցել, բայց թե ի՞նչ զրույց, կարծում եմ` կներկայացվի հասարակությանը»,- ասաց ԱԺ նախագահը:
Անդրադառնալով սահմանին առկա լարվածությանը` Գալուստ Սահակյանը նշեց. «Մենք պատերազմի չենք գնալու, մենք հիմա ընդամենը ոչ թե համաչափ մոտեցումներ ենք ցույց տալիս, այլ ավելի շատ պատժիչ միջոցներ: Հիմնավորապես` Հայաստանը երբեք պատերազմի հրաձիգ չի դառնա, ոչ թե նրա համար, որ վախենում է, այլ նրա համար, որ փորձում է դիվանագիտական ճանապարհով լուծել, բայց Հայաստանը կռվից երբեք չի վախենում»: