Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրաձգության Հայաստանի հավաքականի 8 ներկայացուցիչ կմասնակցի Մյունխենի հրաձգության միջազգային մրցաշարին:
Նրանք են՝ Զավեն Իգիթյանը (ատրճանակ), Բենիկ Խլղաթյանը (ատրճանակ), Էլմիրա Կարապետյանը (ատրճանակ), Սուրեն Բերյանը (հրացան), Հրաչիկ Բաբայանը (հրացան), Քրիստիան Լաուերը (հրացան), Իրինա Լաուերը (հրացան), Մարիամ Միքայելյանը (հրացան), Հայկ Բաբայանը (հրացան), Վրեժ Թորոսյանը (հրացան): Թիմին կուղեկցի երկու մարզիչ:
«Բոլոր մասնակիցները լավ մարզավիճակում են: Մենք լիահույս ենք, որ կհաջողվի բարձր արդյունքներով վերադառնալ Մյունխենից»,-ՀԱՕԿ լրատվական հետ զրույցում ասել է հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:
Մյունխենի միջազգային մրցաշարը մեկնարկում է հունվարի 26-ին և ավարտվում հունվարի 30-ին: