Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստում քաղաքական ենթատեքստ չի տեսնում: Ըստ նրա` տեղի ունեցածը պարզապես խուլիգանություն է:
«Ի՞նչ կապ, որ անձը քաղաքական է ու չի կարող... Ես այդպես եմ մտածում»,- նշեց Սահակյանը, ապա հավելեց, որ տեղյակ չէ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հայտարարություններից:
Նա անդրադարձավ նաև Սամվել Բաբայանի վերադարձին: Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իշխանությունները նրան չընդունեցին, Սահակյանն արձագանքեց. «Նախ` ես չգիտեմ՝ ինքը դիմել է, չեն ընդունել: Սամվել Բաբայանը պատերազմի ժամանակ լուրջ կռվող է եղել, դրանից հետո հանցագործություն է կատարել, հետո տարբեր երկրներում, աշխարհում ման է եկել, հիմա եկել է գործ է ուզում: Ի՞նչ պիտի գործ ճարեն, տան»:
Նա նշեց նաև, որ անձամբ չի հանդիպել Սամվել Բաբայանի հետ և չգիտի՝ Բաբայանը գո՞րծ է ուզում, ուղղակի թերթերն է կարդացել և այդ տպավորությունը ստացել: Սահակյանն ասաց, որ եթե Սամվել Բաբայանը ցանկանում է օգնել ժողովրդին, թող այդպես էլ վարվի: Նա նաև ասաց, որ իշխանությունները դեռ չգիտեն, թե ինչ ներուժ ունի Սամվել Բաբայանը:
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե Սերժ Սարգսյանը փակել է Սամվել Բաբայանի պարտքերը, Սահակյանն ասաց, թե դրանք «կողքի խոսակցություններ են», դժվար թե իրականությանը համապատասխանեն: