Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցավալի տեսահոլովակ էր, հատկապես՝ ինձ համար, քանի որ ես երկար տարիներ ծառայել եմ մեր հայկական բանակում: Զորքերին առաջին գծում մեկ հրահանգ պետք է տրված լինի՝ պահել ու պաշտպանել այն տեղամասը, որտեղ իրենք խնդիր են կատարում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հայտնի տեսանյութին, որում ադրբեջանական ԶՈւ-ն մոտենում է հայկական դիրքերին։
«Երբ մարտական հերթապահության ժամանակ խախտումներ և սադրանքներ են լինում, ապա, համապատասխան ցուցմամբ, գործողությունների, զենքի կիրառման պլաններ գոյություն ունեն։ Ի՞նչ է նշանակում՝ հենց այնպես, առանց կրակոցի հանձնվել, դա նշանակում է՝ առաջին՝ ցուցում է տրված չկրակել, չհրահրել, ինչպես այսօրվա իշխանություններն են ասում՝ մարտական գործողություններ չլինեն: Այդ դեպքում երկու եզրակացության պետք է գանք՝ նրանք կարող են ցանկացած տարածք ներխուժել, ու մենք չպետք է կրակենք: Եթե չես ուզում կրակել, բայց ուզում ես կանխարգելել առաջխաղացումը, նշանակում է՝ համապատասխան պաշտպանական, ինժեներական սարքավորումներ պետք է ձևավորես, այսինքն՝ միջդիրքային տարածությունները անընդհատ գտնվեն վերահսկողության ներքո, որ նրանք չկարողանան մխրճվել մեր հատված»,- ասաց Օհանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։