Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բոլոր նրանք, ովքեր ընդհանրապես ծանոթ են Forbes-ի աշխատանքի սկզբունքներին, գիտեն, որ Forbes-ը սիրում է տարբեր վարկանիշային աղյուսակներ կազմել թե' երկրների, թե' ապրանքանիշերի, թե' մարդկանց մասով: Այսինքն` աղյուսակներ կազմելը Forbes-ի հիմնական եւ առանձնահատուկ գործունեության տեսակներից է, եւ, զարմանալի չէ, որ նաեւ կազմվել է ամենախնդրահարույց տնտեսություն ունեցող երկրների ցանկը. մեկնաբանելով Forbes-ի հրապարակած` վատագույն տնտեսություն ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը` ԵՐԿԻՐ-ին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանը:
Նրա խոսքով` որքան էլ քննադատենք կառավարությանը եւ շատ վատը համարենք ներկայիս սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, այնուամենայնիվ, Հայաստանի տնտեսությունը բոլորովին էլ աշխարհի վատագույն երկրորդ կամ երրորդ տնտեսությունը չէ, որովհետեւ շատ ու շատ ավելի խորը ճգնաժամային երկրներ կան:
«Բայց այն փաստը, որ մեր տնտեսական քաղաքականության ձախողումներն ու մեր տնտեսության ծանր վիճակի մասին ինֆորմացիան արդեն արձանագրվել է նաեւ այս ամսագրի միջոցով, արդեն որոշակի ազդակ է մեր իշխանություններին, որ նաեւ արտաքին աշխարհում այնքան էլ լավ չի գնահատվում մեր տնտեսության վիճակը: Իսկ դա նաեւ, իր հերթին, բերելու է օտարերկրյա ներդրումների ծավալների անկմանը եւ երկրի գործարար գրավչության պակասին»,- ընդգծեց նա: