| 
                            Փոխարժեքներ
                                                        01 11 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  10 տարի առաջ - 2015-09-17 13:25
            10 տարի առաջ - 2015-09-17 13:25  
         
                
            Խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանից հետաքրքրվեց նախագծի 89-րդ հոդվածում տեղ գտած որոշակի անճշտությունների մասին: Ըստ պատգամավորի` չորրորդ կետում խոսվում է նոր դաշինքների ձևավորման մասին, բայց քարտուղարությանը տրված վերջնական տարբերակում բացատրություն, որևէ հղում չկա` ինչպես է անցնում երկրորդ փուլը:
Վարդանյանն անդրադարձավ նաև 104-րդ հոդվածում տեղ գտած որոշակի թերի ընկալումներին: «Ազգային ժողովի խորհրդի մասին որեէ կոնկրետ անելիք ձևակերպված չէ: Պետք է որոշակի գործառույթներ ձևակերպել»,- ասաց պատգամավորը:
Նրա հարցադրումներին ի պատասխան` Պողոսյանը նշեց. «Նախ` ասեմ, որ բոլոր մանրամասները պետք է կարգավորվեն ընտրական օրենսգրքով: Ձեր տրամադրության տակ եղած` Սահմադրության նախագծի 89-րդ հոդվածում իսկապես երկրորդ փուլի, դաշինքների ձևավորման, թույլատրելիության հարցերը կարգավորված չեն: Դա պայմանավորված է նրանով, որ մենք երկրորդ փուլը, վերջնական համաձայնությունների արդյունքում, որպես ֆակուլտատիվ երկրորդ փուլ ենք նախատեսել: Բնականաբար, երբ ընտրական օրենսգիրքը կարգավորվի, անդրադարձ կլինի այդ հատվածին»:
Նա խոստացավ նաև, որ սահմանադրական հանձնաժողովն ուշադիր կքննարկի հնարավոր առաջարկները, որպեսզի հենց Սահմանադրության տեքստում երկրորդ փուլի անցկացման պարագայում որոշակի կոնկրետություն կլինի:
«Այն ընտրական համակարգը, որ առաջարկվում էր սահմանել սահմանադրական հանձնաժողովի կողմից, պաշտոնապես մինչ այժմ անփոփոխ է: Հանրապետության նախագահին ներկայացված նախագծում այդ դրույթը պարունակվում է, և այդ դրույթի անհրաժեշտությունը կարող է լինել նաև սահմանադրական համակարգում ամրագրելու համար»,- ասաց Պողոսյանը և հավելեց. «Ինչ վերաբերում է ԱԺ խորհրդի ֆունկցիաներին, ապա ասեմ, որ ճիշտ եք նկատել, որ այնտեղ ֆունկցիաները սահմանված չեն: Եթե լինեն համապատասխան առաջարկություններ, կարծում եմ, որ դա կլինի ամենաողջամիտ տարբերակը, որպեսզի մենք գոնե ամենաընդհանուր գծերով մի հիմնական գործառույթ ամրագրենք»: