|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը կկարգավորեն իրենց հարաբերությունները` չնայած այն վնասին, որը հասցնում է ամերիկյան վարչակազմը. հայտնում է РИА Новости-ն:
«Հույս ունենք, որ ժամանակի հետ, երբ ամերիկյան գործընկերները կկողմնորոշվեն ներքին հարցերում, կսկսվի ինչ-որ շփում` չնայած ԱՄՆ-ի վարչակազմի կողմից կառուցված հարաբերություններին հասցվելիք վնասին»,- ասել է նա:
Նշենք, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններն ավելի վատթարացան ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից Սիրիայի հրթիռակոծությունից հետո: