Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Պետական պահուստի արագ արձագանքման պաշարի ձևավորման, պահպանման, բացթողման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց որ սույն ակտով կարգավորվում են պետական պահուստի արագ արձագանքման պաշարի ձևավորման, պահպանման, բացթողման հետ կապված հարաբերությունները:
Նշենք նաև, որ արագ արձագանքման պաշարի նյութական արժեքները պահպանվում են լիազորված մարմնի ենթակա կազմակերպությունների պահեստարաններում, բացառությամբ այն դեպքերի, երբ լիազորված մարմնի եզրակացությամբ նշված պահեստարաններում բացակայում են այդ ապրանքների պահպանման համար անհրաժեշտ տեխնիկական պայմանները կամ ազատ պահեստային տարածքները: Այդ դեպքերում արագ արձագանքման պաշարի նյութական արժեքները կարող են պայմանագրային հիմունքներով պահպանման հանձնվել կազմակերպություններին` անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից:
Վերոնշյալ նախագծի ընդունման անհրաժեշտությունը առաջացել է արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված պաշարի ստեղծման անհրաժեշտությունից և մի շարք այլ հանգամանքներից: