|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Հայաստանի անկախության հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որպես նվիրաբերություն, տրամադրել 5 միլիոն դրամ: Գումարն անհրաժեշտ է տոնական մեծ համերգի կազմակերպումը, ինչպես նաև ԶԼՄ-ներով ու եթերով դրա հեռարձակումն ապահովելու համար:
Նախագիծը ներկայացնող` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ հունիսի 20-ին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ, իսկ ամսի 21-ին` Հանրապետության հրապարակում: «Կարող եք գալ»,- ասաց նախարարը:
«Հրավիրատոմս ուղարկելո՞ւ եք, որ մասնակցենք»,- հարցրեց վարչապետը:
«Չէ, բացօթյա համերգ է լինելու, ով ուզում է թող գա մասնակցի, իսկ Օպերայում տեղի ունեցող համերգին մասնակցել ցանկացողները կարող են դիմել»,- պատասխանեց Հասմիկ Պողոսյանը: