Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակը» գրում է. «Կարծես թե վերջնականապես որոշվել է որոշ գերատեսչություններ Գյումրի տեղափոխելու հարցը։ Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, հարցը վերջնական տեսքի է եկել նոյեմբերի 26-ին Տիգրան Սարգսյանի՝ Գյումրի կատարած այցի ժամանակ։ Թե ինչ շենքեր են առանձնացվել՝ կառավարության մի քանի գերատեսչություն այնտեղ տեղափոխելու համար, դեռ վերջնական որոշված չէ, փնտրտուքները շարունակվում են։ Սակայն երեկ տեղեկացանք, որ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություններից բացի կտեղափոխվեն նաև այս կառույցներին առընթեր մարմինները, ինչպես նաև Հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ը։
Գյումրի տեղափոխվելու հարցը, իհարկե, շատերին դուր չի եկել, Հայաստանի երկրորդ քաղաքում նախարար աշխատելը նույնքան գայթակղիչ չէ, որքան Երևանում։ Հատկապես մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շատ ծանր է տանում այս գաղափարը և ամեն անգամ ինչ-որ պատճառաբանություններով, խոչընդոտներ ստեղծելով՝ փորձում է ձախողել այն։ Ի հեճուկս նրա, այն սիրով է ընդունել սպորտի նախարար Յուրի Վարդանյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։