|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Տեղեկացրել էինք, որ երեկ` կառավարության նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նկատողություն էր արել ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանին` առաջարկելով զեկույցները լակոնիկ ներկայացնել:
Այսօր Հասմիկ Պողոսյանը լրագրողներին ասաց, որ ինքը նորմալ է ընդունել նկատողությունը: «Վարչապետ է, հարց էլ կտա, նկատողություն էլ կանի, լրիվ նորմալ է, ի՞նչ է պատահել, ինչի՞ եք խառնվել իրար: Գիտեք` ի՞նչ կա` ցանկացած տեղ, երբ մարդը նոր աշխատանքի է գալիս, ինքն իր դիրքորոշումներն է ներկայացնում: Ես էլ որ սկսել եմ, սկսել եմ իմ մոտեցումներով, դիրքորոշումներով: Այսինքն` լրիվ նորմալ, առողջ մթնոլորտ եմ համարում»,- ասաց նա: