Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1914 թ. Առաջին աշխարհամարտի ժամանակ Ջեզվեջյան Քերովբեն զորակոչվել է օսմանյան բանակ և Չանաքկալեի ռազմաճակատում զինվորական բժիշկ ծառայել: Գերի է ընկել անգլիական բանակին և Հնդկաստան տարվել: Չորս տարվա գերությունից հետո Պոլիս է վերադարձել, Բեյօղլու (Բերա) թաղամասում սեփական բուժարան բացել և բժիշկ աշխատել: Որոշ ժամանակ աշխատել է նաև Կ. Պոլսի բուլղարական հիվանդանոցում:
Ծնվել է 1883 թ., Կ. Պոլսի Մաքրիգյուղ թաղամասում:
Ավարտել է Կ. Պոլսի Կում կափու թաղամասի Պեզճյան դպրոցը:
Ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը:
Եղել է կանանց և մանկական հիվանդությունների բժիշկ:
1909 թ. Կիլիկիայի Ադանա քաղաքում բժիշկ է աշխատել:
1909 թ. մարտի 28-ին, Ադանայում հրահրված հայկական կոտորածների նախօրյակին, թուրք սադրիչները քաղաքի Սաաթխանեի (ժամացույցի) հրապարակի մոտակայքում սպանել են Լութֆիկ անունով մի կեսարացի հայի, որի թլպատված լինելու մասին նախապես իմացել էին: Ոճրագործությունից հետո թուրքերը քաղաքով մեկ լուր են տարածել, թե հայերը դարձյալ «իսլամ» են սպանել: Սակայն սպանվածին ճանաչող մի քանի թուրքեր կասկած են հայտնել թե սպանվածը կարող է և հայ լինել: Կառավարությունում ստիպված որոշել են դիակը բժշկական քննության ենթարկել և կանչել են բժիշկ Քերովբե Ջեզվեջյանին:
Բժիշկը դիազննումից հետո համարձակություն է ունեցել հայտարարելու, որ սպանվածը հայ է՝ ատաղձագործ Լութֆիկը, որին ինքը մի քանի օր առաջ վիրաբուժական գործողության էր ենթարկել, միաժամանակ ցույց է տվել հանգուցյալի թևի վրայի խաչանշանը:
1914 թ. Առաջին աշխարհամարտի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և Չանաքկալեի ռազմաճակատում զինվորական բժիշկ ծառայել:
Գերի է ընկել անգլիական բանակին և Հնդկաստան տարվել:
Չորս տարվա գերությունից հետո Կ. Պոլիս է վերադարձել:
Կ. Պոլսի Բեյօղլու (Բերա) թաղամասում բացել է սեփական բուժարան և բժիշկ աշխատել:
Որոշ ժամանակ աշխատել է նաև Կ. Պոլսի բուլղարական հիվանդանոցում:
Կ. Պոլսի հայկական համայնքում ճանաչված է եղել իր բարեգործություններով: Մահացել է 1942 թ. փետրվարի 12-ին, Կ. Պոլսում 59 տարեկանում:
Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 293-294: