Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-02-02 17:33
Տարածաշրջան

Նոր սկանդալ. թուրքերին արգելել են մասնակցել Չանաքքալեի 100-ամյակի միջոցառումներին

Նոր սկանդալ. թուրքերին արգելել են մասնակցել Չանաքքալեի 100-ամյակի միջոցառումներին

«Չանաքքալեի 100-ամյակի կապակցությամբ նախագահ Էրդողանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հրավերից, Սարգսյանի «անամոթ» պատասխանից, նույն կապակցությամբ ԱԳ նախարարության հատուկ օրացույցում «Ցեղասպանության հուշահամալիրի» լուսանկարի` «սխալմամբ» հայտնվելուց հետո մեկ այլ սկանդալ է գրանցվել՝ արգելվել է թուրք ժողովրդի մասնակցությունը Չանաքքալեի 100-ամյակի միջոցառումներին»,- գրում է թուրքական Odatv-ին:

 

Ըստ կայքի՝ Չանաքքալեի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի` մարտի 18-ին, ապրիլի 24-ին եւ 25-ին քաղաքացիների մուտքը Չանաքքալեի ճակատամարտին նվիրված հուշահամալիր արգելվելու է: Հայտարարության մեջ նշվել է նաև, թե այդ օրերին Չանաքքալե են այցելելու օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներ եւ պատվիրակություններ:

 

«Այն դեպքում, երբ անգամ Սարգսյանին են հրավիրել, թուրքերի մուտքն են արգելում»,- գրել է կայքը:

 

Այս որոշումը մեծ արձագանք է գտել եւ բողոքի ալիք բարձրացրել Թուրքիայում: Թուրքերն իրենց դժգոհությունն են հայտնել` ասելով, թե «սա ժողովրդական հաղթանակի տոն է, այն ինչպե՞ս կարելի է առանց ժողովրդի նշել»:

 

Ի դեպ, ուշագրավ է նաև այն, որ ժողովրդի մուտքը Չանաքքալե կարգելվի նաև մարտի 18-ին: Հարց է առաջանում՝ եթե իսկապես Չանաքքալեի ճակատամարտը, ինչպես պնդում է Էրդողանը, տեղի է ունեցել ապրիլի 24-ին, ինչո՞ւ են արգելում ժողովրդի մուտքը նաև մարտի 18-ին: