կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-07 15:07
Քաղաքական

Ալենի ղեկավար նեռը փաստացի գերի է հանձնվել ալիևին ու բոլորիս է դարձրել գերի. Ռուբեն Մելիքյան

Ալենի ղեկավար նեռը փաստացի գերի է հանձնվել ալիևին ու բոլորիս է դարձրել գերի. Ռուբեն Մելիքյան

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն արձագանքել է տարածված տեսանյութում Ալեն Սիմոնյանի՝ գերիների մասին հնչեցրած հայտարարություններին: 

Նա, մասնավորապես, Facebook-ի իր էջում գրել է.

«Ալենը միանշանակ սխալ է, քանի որ գերիները ավելի վատ բան չեն արել, քան Ալենի ղեկավար նեռը, որը փաստացի գերի է հանձնվել ալիևին ու բոլորիս է դարձրել գերի։

Ալենը միանշանակ սխալ է, քանի որ գերիների հարազատներին սիրաշահելու ու բոլորիս վրա էժան էմոցիա վաճառելու  համար Ալենի ղեկավար նեռը հրապարակավ պատրաստակամություն էր հայտնել անգամ իր որդուն փոխանակել գերիների հետ։

Բայց Ալենը նաև միանշանակ ճիշտ է, քանի որ գերիների հարազատներից շատ-շատերը այդպես էլ պահանջատեր չդարձան ու չգիտակցեցին իրենց զավակների գերեվարման ու նվաստացման բուն պատճառը՝ նեռի գլխավորությամբ քպ-ի իշխանությունը»։