կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-10 12:02
Տարածաշրջան

Թուրքերը Սարիղամիշի ճակատամարտին նվիրված քայլերթ են իրականացրել, որը նմանացրել են 2019 թ. դեպի Արցախ ադրբեջանական դրոշներով քայլերթին. Հովհաննիսյան

Թուրքերը Սարիղամիշի ճակատամարտին նվիրված քայլերթ են իրականացրել, որը նմանացրել են 2019 թ. դեպի Արցախ ադրբեջանական դրոշներով քայլերթին. Հովհաննիսյան

Ներկայիս Թուրքիայի Սարիղամիշում այսօր տեղի է ունեցել բազմահազարանոց քայլերթ՝  նվիրված, այսպես ասած, Սարիղամիշի ճակատամարտի հաղթանակի 107-րդ տարեդարձին: Այս քայլերթն այդքան էլ ուշադրություն չէր գրավի, եթե պատմության մեջ առաջին անգամ դրան չմասնակցեին ռազմական էլիտան. հայտնում է թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը:

«Քայլերթը կրել է ռազմական բնույթ, ինչն արտացոլվել է բարձրագույն ռազմական ներկայացուցչինչեի ներկայութամբ։ Հատկանշական է, որ պետական հաղորդագրության մեջ նշվում է, որ Սարիղամիշի ճակատամարտում, որը կառավարել է Էնվեր փաշան, ռուսներին ջախջախիչ պարտության են մատնել։ Դեպի Կարս քայլերթին մասնակցել են Երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեդ Մուհարեմ Քասապօղլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ընտանեկան հարցերի և սոցիալական ծառայությունների նախարար Դերյա Յանիկը, Կարսի նահանգապետը, 3-րդ բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Յավուզ Թուրքգենջին, 9-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Էրխան Ուզունը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներ Ահմեդ Արսլանը և Յունուս Քիլիչը և այլ քաղաքական, ռազմական գորժիչներ։ 

Ի դեպ, դեպի Կարս քայլերթը ադրբեջանցի մասնակիցները նմանեցրել են 2019թ․-ի աշնանը և 2020թ․-ի գարնանը ադրբեջանական դրոշներով Ադրբեջանից դեպի Շուշիի կողմ քայլերթին․․․», - նշել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ռուսական և օսմանյան բանակների միջև 1914 թ. դեկտեմբերի 22-ից մինչև 1915 թվականի հունվարի 17-ը տեղի ունեցած գործողության ընթացքում կովկասյան բանակը գլխովին ջախջախել է թուրքերին` նրանց հասցնելով 80-90 հազար կորուստ: Տասնամյակներ ի վեր թուրքերը ցավով են հիշել այդ պարտությունը, սակայն վերջերս թուրքերը սկսել են այն «հաղթանակ» անվանել: