|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Քաշմիրի երկնքում նախօրեին տեղի ունեցած օդային մարտերին մասնակցել են Պակիստանի օդային ուժերի 16 և Հնդկաստանի օդուժի 8 ինքնաթիռներ: Այդ մասին, ըստ Коммерсант-ի, հայտնում է NDTV- ն:
Նշվում է, որ Պակիստանի ռազմաօդային ուժերը գործարկել են ամերիկյան 8 F-16 կործանիչ, ֆրանսիական 4 Mirage-3 և չինական արտադրության ևս 4 JF-17 Thunder, հնդկական կողմը գործի է դրել 4 Su-30MK, 2 Mirage 2000 և 2 MIG-21:
Հնդկաստանի ավիացիան ոտքի են հանել այն բանից հետո, երբ Պակիստանը փորձել է ռմբակոծել հնդկական ռազմական դիրքերը:
Կատարվածի հետևանքով Պակիստանըը կորցրել է F-16 կործանիչը, իսկ Հնդկաստանը` MiG-21: Հնդիկ օդաչուն դուրս է թռչել օդանավից և գերեվարվել: