|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սեպտեմբերի 19-ին Երևանում տեղի կուենան աննախադեպ բացօթյա համերգ՝ «Ռեինկարնացիա» (Հայաստան), «Բումբոքս» (Ուկրաինա) և «Ումատուրման» (Ռուսաստան) խմբերի մասնակցությամբ:
One Production ընկերությունը ներկայանում է խոշոր միջոցառմամբ. այս աշնան ամենաթեժ երաժշտական իրադարձությունը՝ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18:30-ին, Հանրապետական մարզադաշտի հարակից տարածքում՝ «Ռեինկարնացիա», «Բումբոքս» և «Ումատուրման»` մեկ հարթակում: 5-ժամանոց այս բացօթյա համերգը վերջին տարիների ամենամարդաշատն է հավակնում լինել:
Հետաքրքրական է նաև այն, որ արտասահմանյան երկու խմբերը Հայաստանում երբևէ ելույթ չեն ունեցել: Արտիստները մեծ ուրախությամբ են սպասում հայ հանդիսատեսին և խոստանում են այն անմոռանալի դարձնել: Խմբերից յուրաքանչյուրը ելույթ է ունենալու 90 րոպե տևողությամբ սետով, որը ներառելու է հայտնի ու սիրված կատարումներ, հիթեր, որոնք եղել են խմբերի հաջողության գրավականը: