Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ Մինսկում շուրջ 16 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ուկրաինայի վերաբերյալ փաստաթուղթ է ընդունվել, որը բաղկացած է 13 կետից:
Այսպիսով՝ փաստաթղթի կարևոր կետերը ենթադրում են՝
-փետրվարի 15-ից Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի առանձին հատվածներում կրակի անհապաղ եւ համապարփակ դադարեցում,
-ծանր սպառազինության դուրսբերում՝ ԵԱՀԿ-ի վերահսկողության ներքո, անօրինական խմբավորումների զինաթափում,
-սպառազինության դուրսբերման գործընթացի սկսումից մեկ օր անց երկխոսության մեկնարկ, Ուկրաինայի օրենսդրության և «Ուկրաինայի Դոնեցկի ու Լուգանսկի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման մարմինների ժամանակավոր կարգի մասին» օրենքի համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման, ինչպես նաև այդ տարածքների ապագա ռեժիմի շուրջ, 30 օրվա ընթացքում Գերագույն ռադայի որոշման ընդունում, որով սահմանվելու են այն տարածքները, որոնց վրա տարածվելու է հատուկ ռեժիմը,
- ներման և համաներման իրականացում՝ կիրառելով Դոնեցկի և Լուգանսկի առանձին շրջաններում տեղի ունեցած իրադարձությունների հետ առնչություն ունեցող անձանց պատիժն ու հետապնդումը արգելող օրենք,
-գերիների և անօրինականորեն անձանց ազատ արձակում ու փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով՝ սպառազինության դուրս բերմանը հաջորդած հինգերորդ օրվանից,
-մարդասիրական օգնության տեղափոխում, պահպանում, բաժանում,
-Ուկրաինայում սահմանադրական բարեփոխումների անցկացում՝ մինչև 2015-ի վերջը ուժի մեջ մտցնելով նոր Սահմանադրությունը, որում, որպես առանցքային կետ, պետք է ընդգրկվի ապակենտրոնացումը (հաշվի առնելով Դոնեցկի եւ Լուգանսկի առանձին շրջանների առանձնահատկությունները՝ համաձայնեցված այդ շրջանների ներկայացուցիչների հետ), ինչպես նաև մինչեւ 2015 -ի վերջը Դոնեցկի եւ Լուգանսկի առանձին շրջանների հատուկ կարգավիճակի մասին մշտական օրենքի ընդունում: