կարևոր
5524 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-01 18:08
Հասարակություն

44-օրյա պատերազմի մասնակիցն այսօր, կառավարության շենքի դիմաց, սկսում է 72 ժամանոց նստացույց

44-օրյա պատերազմի մասնակիցն այսօր, կառավարության շենքի դիմաց, սկսում է 72 ժամանոց նստացույց

44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն այսօր 18:00-ից կառավարության շենքի դիմաց սկսում է 72 ժամանոց նստացույց:

Նա ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Ես կառավարության պլանավորած քայլերի հետ ՀԱՇՏ չեմ

Համարում եմ,որ մեր պետության հողերը (այդ թվում որոշները կադաստրի վկայական ունեցող) թշնամուն տալը սահմանադրական կարգի տապալում է։

Վստահում եմ Բագրատ Սրբազանին

Գիտակցում եմ հանձնվողական քաղաքականությունից հրաժարվելու ռիսկերը: Պատրաստ եմ զինվորագրվել ամեն պահի։

Միաժամանակ համոզված եմ, հողերը ուղղակի հանձնելու պրոցեսը իրականացնելու դեպքում, էլ ավելի մեծ ռիսկերի ու անվտանգային խնդիրների ենք բախվելու

Չեմ ուզում տեսնել Հայաստանի Հանրապետությունը էլ ավելի ստորացված

Եթե դու էլ ՀԱՇՏ չես միակողմանի հայրենիքահանձնման պրոցեսին, հայտնիր այդ մասին»: