Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռևս մեկ ամիս առաջ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, սերբ հանրահայտ կինոռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան և իր «The No Smoking Orchestra»-ն սպասված համերգով Երևանում էին։ Դեկտեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգին հաջորդեց աֆթեր փարթին` «Մեցցո» ակումբում, որտեղ երեկոյի տրամադրությունն ապահովում էր «Ռեինկարնացիա» սիրված խումբը։
Կուստուրիցան ոչ միայն բարձր գնահատական տվեց նրանց երաժշտությանն ու կատարմանը, այլ նաև ելույթ ունեցավ նրանց հետ: Նա այնքան հավանեց խմբին, որ, դիմելով կազմակերպիչներին, սիրով հրավիրեց նրանց ելույթ ունենալու իր «Կուստենդորֆ» փառատոնին։ Այսպիսով` այսօր «Ռեինկարնացիան» ելույթ կունենա Սերբիայում՝ «Կուստենդորֆ»` կինոյի և երաժշտության 9-րդ միջազգային փառատոնում։ Հայկական խումբը ելույթ կունենա փառատոնի երաժշտական ծրագրի շրջանակում, որտեղ ընդգրկված են նաև երեք սերբական և մի մոլդովական խումբ: «Ռեինկարնացիայի» ելույթը Էմիր Կուստուրիցայի փառատոնում կազմակերպել են «Մեցցո Փրոդաքշնը» և «Ալմազյան Փրոդաքշնը»:
«Կուստենդորֆ» կինոյի և երաժշտության միջազգային ամենամյա փառատոնը տեղի է ունենում 2008 թվականից սերբական Դրվենգրադ էթնո գյուղում, որը Կուստուրիցան կառուցել էր իր «Կյանքը հրաշք է» ֆիլմի համար։ Կուստուրիցայի խոսքով՝ «Կուստենդորֆում», ի տարբերություն այլ փառատոների, հեղինակները չեն ատում միմյանց, այստեղ իշխում է սերը: