|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Վանի ոստիկանությունում իրենց չորս ժամանոց սթրեսային վիճակի մասին այսօր լրագրողներին պատմեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Նա ասաց, որ մեկնել են Վան 4 հօգով ` ինքը, «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը, հասարակայնության հետ կապերի մասնագետ Հրաչ Ավագյանը և Աննա Հովհանիսյանը:
«Մենք հասանք Վանա բերդ և այնտեղ հանդիպեցինք քրդերի, խոսեցինք և հիշեցինք մեր պատմությունը: Քուրդը ասում էր որ մեր պատմության համար իրենք են մեղավոր: Հասնելով Աղթամար` մերոնք ասացին, որ մեզ հետևում են, սակայն ոչինչ չնկատեցինք»,- պատմեց բանախոսը:
Նա շարունակեց, որ Վանում մեկ տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժից հետո այնտեղ, եղել են տնակներ, սակայն հիմա երկրաշարժից տուժածները նոր տներ էին կառուցել, և Մհեր Արշակյանը խնդրել է նկարել այդ ամենը` ներկայացնելու համար այդ աշխատանքների ընթացքը, որպեսզի հնարավոր լինի համեմատել մեր իրականության հետ: Այդ պահին, ասաց Արմեն Մարտիրոսյանը, իրենց է մոտեցել կարմիր մեքենայով մի երիտասարդ, ցույց տվել ոստիկանական ժետոնը և ասել որ իրենք Թուրքիայի օրենքն են խախտում` նկարելով ոստիկանական թաղամասը, ինչի իրավունքը չունեն:
«Ստիպեց որ Մհերը ցույց տա ամբողջ նկարածը: Այնուհետեւ հավաքեցին մեր անձնագրերը, եկան տարբեր ծառայություններ և մեզ տարան 30 կմ հեռու ինչ-որ տուն ու ստուգեցին: Դրանից հետո ոստիկանների ուղեկցմամբ գնացինք հիվանդանոց. մեզ մոտեցավ մի անգլախոս և ասաց, որ ստուգումներ են անում: Հետազոտությունը տևեց մեկ ժամ` տեսան որ առողջ ենք բաց թողեցին»,- ներկայացրեց Ա. Մարտիրոսյանը:
Նա անկեղծացավ, որ շատ էին վախեցել, բայց հավելեց, որ չնայած այդ ամենին` թուրքերի տրամադրվածությունը լավ է եղել: