կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-11 17:40
Տնտեսական

Կոշկակարներն ու կրկնուսույցները հարկեր պետք է վճարեն տեղական բյուջեներում

Կոշկակարներն ու կրկնուսույցները հարկեր պետք է վճարեն տեղական բյուջեներում

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի ներկայացրած օրենքի մի նախագիծ, որը նախատեսում է, որ կոշկակարները, կրկնուսույցները եւ գործարարության նման տեսակներով զբաղվող մարդիկ հարկեր պետք է վճարեն տեղական բյուջեներում:

Առաջարկվում է սահմանել, որ արտոնագրային հարկով կարող են հարկվել միայն ֆիզիկական անձինք, հանել շրջանառության 9 մլն դրամի շեմը, ինչի արդյունքում արտոնագրային հարկով հարկվող ֆիզիկական անձինք վերոնշյալ գործունեության մասով հաշվառում վարելու անհրաժեշտություն չեն ունենա, և  արտոնագրային հարկով հարկվող գործունեություն իրականացնելու համար ձեռնարկատիրական արտոնագիրը կարող են ստանալ տեղական ինքնակառավարման մարմնից: 

 Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը նշեց, որ արտոնագրային հարկը որպես տեղական հարկ սահմանելը կհանգեցնի գործունեության այդ տեսակներով զբաղվողների ստվերի կրճատմանը և կապահովի համայնքային բյուջեների հարկային եկամուտների աճ՝ հաշվի առնելով տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկացվածությունն իրենց տարածքում գործող մանր ձեռնարկատերերի վերաբերյալ: