|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հաստատել է Թյուրքական խորհրդի հետ կապված երկու կարևոր արձանագրություններ։
Առաջին արձանագրությունը Թյուրքական մշակույթի և ժառանգության միջազգային հիմնադրամի բյուջե Թյուրքական խորհրդի անդամ պետությունների պարտադիր վճարների ծավալների վերաբերյալ է. հայտնում է Թուրքիայի պաշտտոնական Resmi Gazete կայքը: Փաստաթուղթը Ստամբուլում ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 28-ին և նախատեսում է ֆոնդի բյուջեի ձևավորում: Ըստ այդմ՝ յուրաքանչյուր երկիր վճարելու է՝
Ադրբեջան՝ 44,5%
Ղազախստան՝ 25%
Ղրղզստան՝ 0,5%
Թուրքիա՝ 30%։
Անցյալ տարվա նոյեմբերի 28-ին ստորագրված՝ Թուրքական ակադեմիայի բյուջե պարտադիր վճարների ծավալի մասին երկրորդ արձանագրությամբ կվճարվի՝
Ադրբեջան՝ 25%
Ղազախստան՝ 44,5%
Ղրղզստան՝ 0,5%
Թուրքիա՝ 30%։
Ուզբեկստանի բացակայությունը պայմանավորված է նրանով, որ նա պաշտոնապես ուշ է միացել Թյուրքական խորհրդին: