|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում ևս անդրադարձել է ընդերքօգտագործողների պարտավորությունների կատարմանը:
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ ըստ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի, ընդերքօգտագործողները պարտավոր են կատարել իրենց վճարումները օրենքով սահմանված ժամկետներում: Վճարումների մեջ է մտնում պետական տուրքը, շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն առանձնացրել է այն ընդերքօգտագործող ընկերությունների ցանկը, որոնք ունեն ապառքներ վերը նշված վճարումներից:
Ըստ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի, ապառք ունեցող ընդերքօգտագործող ընկերություններից 15-ին տրվել է գրավոր զգուշացում, ովքեր պարտավոր են 90 օրվա ընթացքում վերացնել զգուշացման հիմքերը: Այս պայմանը խախտելու դեպքում, ըստ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի, լիազոր մարմինը կարող է իրականացնել ընդերքօգտագործման իրավունքները դադարեցնելու գործընթաց:
Այս աշխատանքներն կրելու են շարունակական բնույթ»,- գրել է նա: