Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր տեղի ունեցավ «ԱԺ 7-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքների ամփոփումը» թեմայով քննարկում:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի փորձագետների աչքից վրիպել է այն, որ 7-րդ նստաշրջանի ընթացքում ստեղծվել է բյուջետային գրասենյակ, որը, ըստ պատգամավորի, նպաստում է, որ պատգամավորներն ու խմբակցությունները կարողանան ավելի լավ իրականացնել իրենց վերահսկողական գործառույթը:
Նա անդրադարձավ նաև ՕԵԿ-ի ակտիվությանը: «Ուրախ եմ, որ ակտիվ պատգամավորի անունը վերջապես փոխվել է, չնայած կցանկանայի, որ ակտիվ պատգամավոր ճանաչվեր Էդմոն Մարուքյանը, բայց Բիշարյանի համար էլ եմ ուրախ»,- ընդգծեց ՀՅԴ-ական պատգամավորը:
Հիշեցնենք, որ նախորդ նստաշրջանում ակտիվ պատգամավոր է ճանաչվել Արծվիկ Մինասյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն էլ անդրադարձավ արտահերթ նստաշրջանում ընդունված կարևոր օրենքներին: Նա նշեց, որ արտահերթերը խոսում են այն մասին, որ ԱԺ-ն ծանրաբեռնված է աշխատում:
Իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ ՀՀ օրենսդիր մարմնում ավանդույթ է դարձել կարևոր հարցերը քննարկել արտահերթ նստաշրջանում, ինչը, ըստ պատգամավորի, դրական բան չէ: «ԱԺ-ն շարունակում է հավատարիմ մնալ իր վատ ավանդույթներին, ինչպես նաև գրեթե չի մասնակցում օրենսդրական մշակումներին, քանի որ հիմնական նախագծերը գալիս են կառավարությունից, իսկ 10 տոկոսը, որ ներկայացնում են պատգամավորները, երբեմն կրկին ուղղորդված են լինում գործադիրից: 2 տողանոց նախագծի տակ ստորագրում է 20 հոգի, ինչը նույնպես ամոթ է»,- ասաց Ջնա` հավելելով. «Նույն օրենքի մեջ 2-3 փոփոխություն ենք անում: Փաստ է, որ մենք մշակված օրենսդրական քաղաքականություն չունենք: Ցավոք, մեր աշխատանքն արտաքին կյանքում զրոյական ազդեցություն ունի: Օրենսդիրն այսօր զբաղված է` տարբեր պատվերներ կատարելով, որոնք ոտնահարում են մեր Սահմանադրությունը և օրենքները»: