Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-06-06 10:19
Քաղաքական

Էդմոն Մարուքյանը մտադիր է կուսակցություն հիմնել. «ՀԺ»

Էդմոն Մարուքյանը մտադիր է կուսակցություն հիմնել. «ՀԺ»

«Հայկակակն Ժամանակ»-ը գրում է. «Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մտադիր է կուսակցոտյուն հիմնել: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում նա հաստատել է տեղեկությունն ու հավելել, որ այս պահին կոնսուլտացիաներ են ընթանում տարբեր անհատների հետ:

 

Ըստ տեղեկությունների, նոր ստեղծվելիք կուսակցությունը լինելու է արևմտյան կողմնորոշմամբ: Սրան անդրադառնալով՝ Մարուքյանն ասաց. «Այդ կուսակցությունն ունենալու է արտաքին քաղաքական հստակ կողմնորոշում» ըստ էության, չթաքցնելով, որ խոսքը արևմտամետ կողմնորոշման մասին է։ Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ այս պահին տիրապետում են կուսակցության հիմնելհւ համար բոլոր անհրաժեշտ ռեսուրսներին: Ըստ լուրերի, նոր ստեղծվեյիք կուսակցության անդամներից մեկն էլ լինելու ՀՀ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: Նրա անդամության շուրջ մեր հարցին պատասխանելով Մարուքյանն ասաց. «Քննարկումների մեջ ենք ու որևէ նորություն չենք կարող ասել մարդկանց ու անունների վերաբերյալ»: Այս պահի դրությամբ՝ կուսակցության անունը որոշված չէ, որոշված չէ նաև հիմնադիր համագումարի ժամկետը»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։