կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-08 22:02
Աշխարհ

Ավազամրրիկ Լիբանանում եւ Սիրիայում. կան զոհեր եւ վիրավորներ

   Ավազամրրիկ Լիբանանում եւ Սիրիայում. կան զոհեր եւ վիրավորներ

Լիբանանում ավազամրրիկի պատճառով 2 մարդ զոհվել է, 750-ը շնչառական խնդիրներով տեղափոխվել է հիվանադանոց:  Բեյրութի օդերեւութաբանական կայանը ավազամրրիկն արդեն անվանել է «աննախադեպ» երկրի ժամանակակից պատմության ընթացքում:

 Նմանատիպ իրավիճակ է Սիրիայում, Իսրայելում, Հորդանանում: Ինչպես հայտնում է սիրիական SANA գործակալությունը, ավազամրրիկը կարող է տեւել մինչեւ շաբաթվա վերջ: Հարյուրավոր մարդիկ դիմել են բժշկական օգնության:

Ավազամրրիկը հասել է նաեւ Կիպրոս: Այստեղ մի շարք չվերթներ են հետաձգվել, տասնյակ մադիկ շնչառական խնդիրներով դիմել են բժշկական օգնության: