կարևոր
4510 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-29 12:04
Աշխարհ

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով կան զոհեր։ Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ նշելով 2 զոհի եւ 664 տուժածի մասին։

Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ Հունվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:14-ին) Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.33⁰ և արևելյան երկայնության 45.24⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում 5 բալ, Վայոց ձորի և Արարատի մարզերում և Երևան քաղաքում 3-4 բալ, Արմավիրի և Կոտայքի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։