Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելը կշարունակի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին «պերսոնա նոն գրատա» համարել և արգելել նրա մուտքը երկիր, քանի որ նա չի ողջունել Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ղեկավար Յահյա Սինվարի սպանությունը: Այս մասին հայտնել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը X սոցիալական ցանցում:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը չի ողջունել ծայրահեղ ահաբեկիչ Յահյա Սինվարի վերացումը, ինչպես հոկտեմբերի 7-ի սպանդից հետո նա հրաժարվել էր ՀԱՄԱՍ-ը հայտարարել ահաբեկչական կազմակերպություն: Գուտերեշը գլխավորում է ծայրահեղական հակաիսրայելական և հակահրեական օրակարգը: Մենք կշարունակենք նրան համարել «պերսոնա նոն գրատա» և արգելել նրա մուտքն Իսրայել», - գրել է Կացը։
Հոկտեմբերի 17-ին Իսրայելի պաշտպանության բանակը պաշտոնապես հայտարարել է, որ Սինվարը, որը համարվում էր Իսրայելի վրա 2023 թ. հոկտեմբերի 7-ի աննախադեպ հարձակման գլխավոր կազմակերպիչը, ոչնչացվել է Գազայի հատվածում Իսրայելի զինվորականների կողմից։
Հոկտեմբերի սկզբին Իսրայելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «պերսոնա նոն գրատա» էր հայտարարել և արգելել նրա մուտքը երկիր, քանի որ նա չէր դատապարտել Իրանի կողմից հոկտեմբերի 1-ին Իսրայելի դեմ իրականացված հրթիռային հարձակումը։