Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարածաշրջանի մասնատման պլանները կատարվել են տասնամյակներ շարունակ։
«Ես շատ հստակ հայտարարում եմ՝ մենք ցանկանում ենք ստեղծել հրեական պետություն, որը ներառում է Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Իրաքը, Սիրիան եւ Լիբանանը», – Arte ստուդիայի վավերագրական ֆիլմում անկեղծացել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեթսալել Սմոտրիչը, խոսել հետագա հավակնոտ ծրագրերի մասին՝ նախանշելով ընդլայնման երկարաժամկետ ծրագրերը. «Գրված է, որ Երուսաղեմի ապագան ընդարձակումն է դեպի Դամասկոս»: Այսպիսով՝ հերթական վկայությունն է ստացվել, որ Լիբանանի դեմ լայնածավալ ագրեսիան, որն արդեն տարածվում է եւ Սիրիային սահմանակից հյուսիսային նահանգների, եւ սիրիա-լիբանանյան սահմանի վրա, ցույց է տալիս, որ պաղեստինյան ուլտրա - ռադիկալների «պատիժը» ոչ այլ ինչ է, քան քարոզչական ծածկույթ:
Ուղիղ ռազմական բախում հրահրելու նպատակով Սիրիայի ներգրավումը հակամարտության մեջ Նեթանյահուի ռեժիմի միջնաժամկետ խնդիրներից է։ Կարելի է ենթադրել՝ Լիբանանում Իսրայելի վերջնական նպատակը այդ երկիրը էթնոկրոնական հատկանիշով մի քանի խամաճիկային քվազի-պետական կազմավորումների բաժանելն է։ Հոկտեմբերի 9-ին Նեթանյահուն դիմել է Լիբանանի քաղաքացիներին՝ առաջարկելով ազատվել «Հըզբոլլահ» շարժումից, որին նա դեմագոգիկորեն մեղադրել է Իսրայելի հետ պատերազմ հրահրելու մեջ: Որոշ դիտորդներ նշում են․ «Նեթանյահուի այս հայտարարությունը քրիստոնեական, դրուզական եւ սուննի կուսակցություններին առաջարկ է՝ վերադարձնել քաղաքական սուբյեկտայնությունը, որը կորցրել է Հըզբոլլահի գերիշխանության տասնամյակների ընթացքում»։
Կարելի է ենթադրել՝ ՑԱԽԱԼ-ի եւ Իսրայելի հատուկ ծառյությունների ուղղակի կամ միջնորդավորված վերահսկողության գոտու ընդլայնումը Լիբանանի եւ Սիրիայի տարածքի մի մասում ենթադրում է նաեւ Տրանսարաբական նավթամուղի՝ դեպի հարավային Լիբանանի Սաիդա նավահանգիստ եւ Հյուսիսային Իրաքից (Իրաքյան Քրդստան) նավթամուղու հյուսիսային Լիբանանի Տրիպոլի նավահանգիստ։ Բայց, կարծես, իսրայելական ծրագրերի մեջ է մտնում ամբողջ Մերձավոր Արեւելքի վերաբաշխումը, ինչը հետեւում է ոչ միայն Սմոդրիչի եւ այլ արմատականների բացահայտումներից…Հիշեցնենք՝ 1982 թ-ի գարուն-ամառ իսրայելական ագրեսիայի նախօրեին Լիբանանում համաշխարհային սիոնիստական կազմակերպության պաշտոնական տպագիր օրգան «Կիվունիմ» (ուղիներ) ամսագրում հրատարակվեց «Իսրայելի ռազմավարությունը 1980-ականներին»վերնագրով խմբագրական հոդվածը: Այն նախատեսում Թել Ավիվի աջակցությունն ամբողջ տարածաշրջանի մասնատմանը բազմաթիվ փոքր պետությունների։ Օրինակ՝ «... իր ներքաղաքական եւ դավանաբանական վիճակի պատճառով Սիրիան Լիբանանի նման բաժանվելու է մի քանի ինքնուրույն պետությունների»։ Նշվում է նաեւ՝ կառավարամետ «Հաարեց» («երկրի ժողովուրդ») բավական ազդեցիկ թերթի ռազմական փորձագետ Զեեւ Շիֆը հայտարարում է Իսրայելի շահագրգռվածության մասին «Իրաքը շիաների, սուննիների եւ քրդերի պետությունների բաժանելու հարցում» (Haaretz, հունիսի 2): , 1982): Քանի որ, ըստ «Կիվունի» վերոհիշյալ հրապարակման՝ «հրեա ժողովրդի երեք քառորդին այլեւս անհնար է խցկվել ափի նեղ գոտում, որն այդքան վտանգավոր է միջուկային դարաշրջանում։ Ուստի մեր ժողովրդի վերաբնակեցումը կարեւորագույն ռազմավարական նպատակ է»։ Այդ հրապարակումների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ մինչ օրս չկան, ինչպես չի հաստատվում հրեական պետության մոտ միջուկային զենքի առկայությունը…։
Մինչդեռ վերը նշված տեսակետների հետ առարկայորեն արձագանքում է ոչ միայն Իսրայելի կողմից փաստացի ողջ Լիբանանի ներկայիս «մաքրումը», ինչպես եւ Գալիլեայից հյուսիս ընկած նախորդ նմանատիպ գործողությունները։ Ըստ ֆրանսիացի արաբագետ-քաղաքագետ Թիերի Մեյսանի՝ «... Իսրայելը կործանում է լիբանանյան տնտեսությունը՝ շնորհիվ բոլոր հեռախոսային հաղորդակցությունների (բացառությամբ «Հըզբոլլահի» մասնավոր ցանցի) վերահսկողության եւ միջազգային բանկային համակարգում նրա ներկառուցմամբ: Դա պատճառ դառնում լիբանանյան բանկային համակարգի փլուզմանը, ինչի հետեւանքով հարավամերիկյան թմրանյութերի առևտրականները, ովքեր իրենց պահուստները պահում էին Լիբանանում, անմիջապես հանեն դրանք այնտեղից: Դա խեղդում է երկրի տնտեսությունը եւ ռազմական եղանակով․ նոր զենքով եւ դիվերսիաներով պայթեցնում Բեյրութի նավահանգիստը»։ Փորձագետը կանխատեսում է․ «լիբանանցիները կպայքարեն քավության նոխազների դեմ՝ չիմանալով, թե ով է նրանց իրական թշնամին։ Իսրայելի Հայֆա նավահանգիստը մասամբ փոխարինվել է (2020 թ-ին - խմբ.) Բեյրութի նավահանգիստը»։ Հետազոտողի կարծիքով՝ «որոշ ժամանակ անց ամբողջ երկիրը կբաժանվի եւ Լիտանի գետի տակ ընկած տարածքը (այսինքն՝ ամբողջ Հարավային Լիբանան: - Ծանոթ. խմբ.) կմիանա Իսրայելին»։ Ինչը կատարվում է բոլորիս աչքի առաջ։ Ի դեպ, իսրայելական ԶԼՄ-ները դեռեւս 1950-ականներին նշում էին՝ Լիբանանի աջակցությունն արաբական երկրներին Իսրայելի հետ պատերազմում (1948-49թթ.) անխոհեմ է, քանի որ դա կազդի ապագայում Լիբանանի ճակատագրի վրա:
Հետաքրքիր է նաեւ այն, որ 1956 թ-ի հոկտեմբերի 22-ին ֆրանսիական Սեւրում տեղի ունեցավ գաղտնի հանդիպում, որին մասնակցում էին իսրայելական կողմից՝ վարչապետ Դ. Բեն Գուրիոնը, գլխավոր շտաբի պետ Մոշե Դայանը եւ պաշտպանւթյան նախարարության գլխավոր տնօրեն Շիմոն Պերեսը, ֆրանսիական կողմից՝ պշտպանության նախարար Մորիս Բուրժես-Մոնուրին, արտաքին գործերի նախարար Քրիստիան Պինոն եւ գլխավոր շտաբի պետ Մորիս Շալլը, բրիտանկան կողմից՝ արտաքին գործերի պետքարտուղար Սելվին Լլոյդը եւ նրա օգնական-խորհրդական սըր Պատրիկ Դինը։ Բեն Գուրիոնը նախ առաջարկել է Մերձավոր Արեւելքում սահմանների խոշոր վերաբաշխման ծրագիր։ Հորդանանը, ըստ այդ ռազմավարական ծրագրի, պետք է վերացվի որպես պետություն, ընդ որում՝ նրա մի մասը Հորդանան գետից դեպի արեւելք պետք է բռնակցվի Իրաքին, իսկ մի մասը Հորդանան գետից դեպի արեւմուտք պետք է անցնի Իսրայելին։ Լիբանանի հարավային մասը մինչեւ Լիտանի գետը, սըտ նույն ծրագրի, պետք է անցներ սիոնիստների վերահսկողության տակ, մինչդեռ Լիբանանը պետք է հրաժարվի իր գերակշռող մահմեդական բնակչությամբ տարածքներից եւ վերածվի աշխարհագրորեն կրճատված հանրապետության՝ քրիստոնյա (մարոնիտ) մեծամասնությամբ, որը դաշնակից է Իսրայելին։ Բանակցություններն ընթացել եբ երկու օր։ Ի վերջո ֆրանսիացիներն ու բրիտանացիները համոզել են Բեն Գուրիոնին այդ ժամանակահատվածում «կենտրոնանալ» Եգիպտոսի վրա…
Հետաքրքիր տեղեկություններ հայտնվեցին սովետական մամուլում: Այսպես, 1983ի սեպտեմբերի 24-ի «Երեկոյան Մոսկվայում», հղում անելով արեւմտաեվրոպական արտաքին քաղաքական աղբյուրներին, նշվում էր․ «Անգլիան, Ֆրանսիան եւ Իտալիան, որոնց զորքերը, ամերիկացիների հետ միասին, մտնում են Լիբանանի այսպես կոչված «բազմազգ ուժերի» մեջ, ավելի ու ավելի մեծ անհանգստությամբ են վերաբերվում Լիբանանում ԱՄՆ գործողություններին եւ վախենում են, որ ամերիկացիները կարող են գնալ Լիբանանի մասնատմանը»: Ավաղ, դատելով Լիբանանում իսրայելական ագրեսիային Վաշինգտոնի ներկայիս արձագանքից՝ միանգամայն տրամաբանական է ենթադրել առնվազն անուղղակի աջակցություն Վաշինգտոնի կողմից վերոնշյալ ծրագրերին՝ ներառյալ Լիբանանի կազմալուծմանն ու մասնատմանն ուղղված Իսրայելի գործողությունների խրախուսումը:
Ակնհայտորեն գործի իմացությամբ, ֆրանսիացի դիվանագետ եւ 2005-2007թթ. վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը նշում է․ «Իսրայելի վերջին քայլերն ակնհայտորեն դուրս են գալիս տեղական գործողության շրջանակներից։ Հավանաբար, Իսրայելը գլոբալ պատերազմ է ուզում։ Նեթանյահուի կառավարության ծայրահեղ աջերը անկեղծորեն կարծում են՝ Իսրայելը կարող է մեծ դարձնել միայն ինչ-որ մեծ պատերազմ»: Իրանի հարցով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի նախկին տեղակալ Ջոն Լիմբերտի խոսքով՝ իսրայելցիները «դրդում են իրանցիներին՝ փորձելով նրանց ներքաշել հակամարտության մեջ։ Եթե իրանցիները ներգրավվեն, ապա ԱՄՆ-ը նույնպես կներգրավվի իրավիճակի մեջ։ Դա Իսրայելի շատ հստակ ռազմավարությունն է, մենք տեսնում ենք, թե ինչի են նրանք հասնում»։
«Իր մահից փոքր ինչ առաջ Հասան Նասրուլլան համաձայնեց հրադադարին, բայց Իսրայելը Բեյրութի արվարձանին իր հարվածով կտրեց ճանապարհը դեպի խաղաղություն եւ իր, եւ Իրանի, եւ, հնարավոր է, ԱՄՆ-ի, որը կարող է ներքաշվել։ Խոսքը Լիբանանի բուն գոյության մասին է», - պատմում է Լիբանանի արտաքին գործերի նախարար Ֆաուզի Սալլուխը։ Ավելի անկեղծ է իսրայելական իրողություններին լավ ծանոթ պատմաբան, մի քանի գրքերի հեղինակ Արտյոմ Կիրպիչենոկը. «Ամենակարեւորն այն է, որ, ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է իսրայելա-ամերիկյան համատեղ գործողության մասին։ Հարձակումների մասշտաբները, դրանց տեխնիկական մակարդակը, հետախուզական տեղեկատվության հավաքման մակարդակը ցույց են տալիս, որ մի քանի պետությունների տարածքում սպանությունները կարող էին կատարվել միայն ԱՄՆ հետախուզության եւ զինված ուժերի աջակցությամբ»։ Գիտնականի խոսքով՝ «Նեթանյահուին հաջողվել է համաձայնության հասնել ամերիկյան իսթեբլիշմենթի հետ աջակցւթյան վերաբերյալ՝ անկախ ապագա ընտրությունների արդյունքներից։ Պատահական չէ, որ «Հըզբոլլահի» ղեկավարության վրա հարձակումներն իրականացվել են այն ժամանակ, երբ Բիբին գտնվում էր Վաշինգտոնում։ Խոսքը, ամենայն հավանականությամբ, ռազմավարական գործողության մասին է, որի նպատակն է փոխել ուժերի ողջ հավասրակշռությունը Մերձավոր Արեւելքում եւ ջախջախել «Դիմադրության Առանցքը»։
Դեռեւս 2023 թ-ի հոկտեմբերին Երուսաղեմի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբանները գրել էին, որ իմաստ չունի կանգ առնել ՀԱՄԱՍ-ի ջախջախման վրա, պատերազմը պետք է վարել մինչեւ «Հըզբոլլահի» եւ Իրանի պարտությունը։ Պատերազմին նախորդել է դիվանագիտական եւ քաղաքական նախապատրստությունը, մի տեսակ «Մինսկի համաձայնություններ», որոնք ստիպել են Իրանի ղեկավարության լիբերալ թեւին հրաժարվել Իսրայելին եւ ԱՄՆ-ին կոշտ հակազդեցությւոնից։ Այստեղ կարելի է միայն նկատել, որ կարելի է խաբել նրանց, ովքեր ցանկանում են խաբվել...»: Միեւնույն ժամանակ, իսրայելցիները ձգտում են խուսափել ռազմական գործողություններից՝ ՑԱԽԱԼ-ի լայնածավալ մասնակցությամբ, որը հիմնովին կապված է Գազայում։ Իշխանությունները փորձում են փոխհատուցել Իսրայելում բնակվող անօրինական ներգաղթյալներին Աֆրիկայից: Չնայած Նեթանյահուի քաղաքականության դեմ բավականին լայն բողոքներին՝ «վերջին իրադարձություններն ամրապնդեցին արմատականների դիրքերը, նըդ որում, Նեթանյահուն այսօր չի տարբերվում Բեն-Գվիրից եւ Սմոդրիչից», - շարունակում է Կիրպիչենոկը: - Հարցումների տվյալներով՝ վերջինիս ընտրազանգվածը զանգվածաբար տեղափոխվում է Լիկուդի ընտրողների շարքեր։ Աջերի համար եկավ «հրաշքների դարաշրջանը», երկրորդը՝ 1967 թ-ը: Իսրայելական հասարակության մեջ ամրապնդվել է վստահությունը, որ բոլոր խնդիրները կարելի է լուծել անսահմանափակ բռնությամբ»։
Հազիվ թե, սակայն, դա հնարավոր է: Մոսկվան դատապարտում է եւ Լիբանանում ՑԱԽԱԼ-ի գործողությունը, եւ «Հըզբոլլահի» առաջնորդի սպանությունը, հայտարարել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ Իսրայելի էսկալացիայի գիծը նպաստում է առճակատման մեջ Իրանի ներգրավմանը, որը մինչեւ վերջ «բացառիկ զսպվածություն «էր դրսեւորում։ չհետեւելով ՄԱԿ բանաձեւերին խաթարում է այն որոշումները, որոնք թույլ են տվել նրան դառնալ պետություն։ Մերձավոր Արեւելքում հակամարտության ընդլայնման հետեւանքներն աղետալի կլինեն, կարծում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Վլադիմիր Պրոխվատիլով
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի