Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ձեզ եմ ներկայացնում նախագծերի փաթեթ, որով առաջարկում եմ բացառել ուժային, իրավապահ մարմիններում թմրանյութերի օգտագործումը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ներկայացնելով իր հեղինակած օրենքի նախագիծը։
«Այսինքն ոստիկանը, քննիչը, ԱԱԾ-ի, ՊՊԾ-ի աշխատակիցը, փրկարարը չեն կարող թմրանյութ օգտագործել, իսկ օգտագործելու դեպքում առաջարկվում է կարգապահական ամենախիստ պատիժը՝ աշխատանքից ազատում: Աշխատանքից ազատում է նախատեսվում նաև այն դեպքում, եթե անձը հրաժարվում է հանձնել թմրանյութի թեստ։
Նախագծերի այս փաթեթը, կարծում եմ՝ ի ցույց կդնի թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական քաղաքականությունը, կամ կվերահաստատի այդ քաղաքականությունը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և նշեց, որ օրինագծով իրավապահ, նախաքննական մարմիններում տարեկան երկու անգամ պատահականության սկզբունքով թմրաթեստ կհանձնեն բոլոր իրավապահ և ուժային մարմինների աշխատակիցները, բացառության պաշտպանության նախարարության։
Մանրամասն՝ տեսանյութում։