կարևոր
418 դիտում, 2 ժամ առաջ - 2024-10-18 20:15
Հասարակություն

Մեկնարկեց «Mantashyants Global Expo 2024»-ը՝ մեկ հարկի տակ հավաքելով բիզնես ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների

«Մերիդիան» էքսպո կենտրոնում մեկնարկեց «Մանթաշյանց» գործարարների միության և Big Projects-ի համատեղ նախաձեռնությունը՝ «Mantashyants Global EXPO 2024»-ը, որը մի հարկի տակ է հավաքել բիզնես ոլորտի հեղինակավոր կազմակերպություններին։ 2 օր շարունակ ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան մոտիկից ծանոթանալու տարբեր կազմակերպությունների բիզնես ծրագրերին, օգտակար հնարավորություններին, պրոդուկտիվ գաղափարներին։

Ցուցահանդեսին զուգահեռ ընթանալու է նաև Real Business Conference-ը, որը  նվիրված է Հայաստանի տնտեսության 6 ամենաազդեցիկ և կարևոր ոլորտներին՝ ՀոՌեԿա, տուրիզմ, արտադրություն, շինարարություն, ռիթեյլ, և ֆրանչայզինգ:

Ցուցահանդեսը թեև անցկացվում է առաջին անգամ, սակայն  կազմակերպիչները վստահեցրեցին՝ այն լինելու է շարունակական՝ բայց արդեն Հայաստանի սահմաններից դուրս։

Հիշեցնենք, որ «Mantashyants Global EXPO 2024»-ն անցկացվում է «Մերիդիան» էքսպո կենտրոնում՝ հոկտեմբերի 18-19-ը: Ցուցահանդեսի մուտքն ազատ է:

Մանրամասն՝ տեսանյութում։