|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Փարիզի կենտրոնում 69-ամյա տղամարդը հրաձգություն է սկսել, որի հետևանքով 2 մարդ է մահացել, ևս 4 մարդ՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ոստիկանները ձերբակալել են կասկածյալին՝ առանց նրա կողմից դիմադրության: Հրաձգության շարժառիթի կամ թիրախի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Նշվում է, որ կասկածյալը ֆրանսիացի է և նախկինում հայտնի է եղել ոստիկանությանը երկու մահափորձերի առնչությամբ:
Ականատեսները հայտնել են, որ 7-8 կրակոց են լսել: Դեպքը տեղի է ունեցել Château d'Eau մետրոյի կայարանի մերձակայքում, որտեղ գտնվում է քրդական մշակութային կենտրոն, մի շարք ռեստորաններ և խանութներ: