|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր լրագրողները ԱԺ նախագահից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ չեն բարձրաձայնում Գագիկ Ծառուկյանի` շարունակվող բացակայությունների մասին:
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը բացակայում է Ազգային ժողովի նիստերից, փոխարենը զբաղվում է բարեգործական գործունեությամբ»,- հայտարարեց ԱԺ նախագահը:
Հարցին՝ արդարացի՞ է, երբ քաղաքացիների հարկերից աշխատավարձ է տրվում պատգամավորի, ով բացակայում է նիստերից, Գ. Սահակյանը պատասխանեց. «Կարծում եմ` աննորմալ չէ: Նա բավական լուրջ բարեգործական ներդրումներ է կատարում, ու խոսել, որ աշխատավարձ է ստանում, ու դա պետության վրա շատ թանկ է նստում… Չեմ կարծում, որ այդ հարաբերակցությունը տարբեր է: Այդ երկու իմաստների կշիռներն ավելի շատ խոսում են Ծառուկյանի մասին, քան աշխատավարձի: Նրա բացակայություններն իմ կողմից հարգելի են համարվել»:
Դիտարկմանը, թե շուրջ վեց ամիս առաջ Սերժ Սարգսյանը «չարիք» անվանեց Գագիկ Ծառուկյանին, իսկ հիմա նրան «բարեգործ» եք համարում, խորհրդարանի խոսնակը պատասխանեց. «Կարծում եմ, որ քաղաքական պրոցեսներում բնութագրերը տարբեր կարող են լինել: Եթե քաղաքական պրոցեսներում երկրի համար վտանգներ կան, լինի Ծառուկյանը, թե` Սահակյանը, եթե չարիքի ճանապարհն է, ապա անուններն իրենց անուններով պետք է կոչել»: