Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց` միայն քվեարկության ժամանակ կերևա, թե որ քաղաքական ուժերն են դեմ սահմանադրական փոփոխություններին, իսկ որ ուժերը` կողմ:
Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչը հանգեցրեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԲՀԿ-ի տեսակետի հապշտապ փոփոխությանը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես դեռ չգիտեմ` ԲՀԿ-ն ինչ դիրքորոշում ունի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Հնարավոր է, որ մի մասը կողմ լինի բարեփոխումներին, մյուսը մասը` դեմ: Դա կերևա քվեարկության ժամանակ, իմ կարծիքով` կլինեն կողմեր, դեմեր, նաև չմասնակցողներ»:
Հարցին, թե` ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հեռացրեցիք, քանի որ խանգարո՞ւմ էր, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ո\'չ ԲՀԿ-ն, ո\'չ էլ Գագիկ Ծառուկյանը իշխանություններին չեն խանգարել: ««Բարգավաճ Հայաստան»-ը, Գագիկ Ծառուկյանը, իհարկե, մեզ չէին խանգարում, ուղղակի քաղաքական նոր իրավիճակ է այժմ ստեղծվել: Դա ինչ-որ բետոնե բան չէր: Քաղաքականությունն էլ է ժամանակի ընթացքում փոխվում»,- նշեց ԱԺ նախագահը: