Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի դերասան Սոս Ջանիբեկյանի հետ տեղի ունեցածը, անկախ այն հանգամանքից, որ հենց Սոսի կողմից սադրանքի մասին արդեն խոսել եմ, աներկբա դատապարտելի է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Առիթ ունեցել ենք մեր դիրքորոշումն այդ դեպքի առթիվ հայտնելու, որը հենված է օրինականության սկզբունքի պահպանման և ֆիզիկական հաշվեհարդարի բացառման սյուներին:
Բայց մի մանիպուլյատիվ հանգամանք կա, որն այս իշխանությունը կիրառում է: Նրանք փորձում են Սոսին դարձնել հայրենապաշտ ու Արցախը սիրող մի գործչի, որն, իբր, մեծ բարեգործական ծրագիր է իրականացնում Արցախի բնակչության համար:
Ինչի՞ մասին է խոսքը.
Բարեգործական այդ ծրագիրը կոչվում է «100 Տուն Արցախում»: Սակայն այս նախագծում Սոսը, պարզվում է, սովորական վարձու աշխատող է: Այսինքն Սոսը որևէ կերպ, իր այդ գործունեությամբ, ոչ միայն որևէ բարեգործություն չի անում, այլ միանգամայն հակառակը, Սոսն իր անձնական բարեկեցությունն է ապահովում այդ նախագծին մասնակցելով: Այլ կերպ ասած՝ իրական բարեգործներն իրենց անձնական միջոցներից մաս են հատկացնում, որպեսզի Արցախում 100 տուն հատկացվի դրա կարիքն ունեցողներին, իսկ Սոսը հենց այդ միջոցներից ստանում է աշխատավարձ և իր անձնական միջոցներն ավելացնում:
Ընդ որում առանձնահատուկ ընգծում եմ, որ սրանով Սոսին որևէ կերպ չեմ քննադատում, չեմ մեղադրում, նրա կատարած աշխատանքը չեմ արժեզրկում: Նա իր աշխատանքն է կատարում, որի դիմաց էլ ստանում է վարձատրություն: Բայց ակնհայտ է, որ նրան այդ աշխատանքով պայմանավորված բարեգործ կամ մեծ հայրենասեր դարձնելը սոսկ մանիպուլյատիվ հնարք է, որն այս իշխանությունն անում է հնարավոր ամեն քայլին:
Ի դեպ, սա նույնն է, թե Համահայկական հիմնադրամի տնօրենին վերագրենք մեծ բարեգործի դերը, մինչդեռ բոլորս գիտենք, որ նա ընդամենը կառավարում է մեծ բարեգործների հանգանակած գումարները: Դրա համար ստանում է բարձր աշխատավարձ և այդպիսով բարելավում է իր անձնական միջոցները»։