կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-02 12:26
Քաղաքական

Ծառուկյանը բարեգործ մարդ ա. Գագիկ Ծառուկյանն՝ իր մասին

Ծառուկյանը բարեգործ մարդ ա. Գագիկ Ծառուկյանն՝ իր մասին

29/29 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը:

Քվեարկությունից հետո պատասխանելով հարցին, թե հանուն ինչի՞ է քվեարկել, նա ասաց.  «Մենք մեր քարոզարշավը ծավալել ենք, ասել ենք խնդիրը, պրոբլեմը, լուծումը: Այսօր արդեն ամեն ինչ կախված ա մեր ժողովրդից, թե մեր ժողովուրդն ապրիլի  3-ից ինչ Հայաստան է ուզում. ում ժողովուրդը կհավատա, նա էլ թող պատասխան տա»:

Հարցին` հայտարարել է, եթե իշխանություն ձևավորի, ապա իր ընկերները 15 միլիարդ ներդրում կկատարեն, եթե չհավաքի 50+1 տոկոս, բայց անցնի խորհրդարան, նրա ընկերները այդ ներդրումը կանե՞ն, Ծառուկյանն արձագանքեց. «Ես ասեցի` իմ ընկերները պատրաստ են ինձ աջակցելու: Ես բազմաթիվ ընկերներ ունեմ արտասահմանում, որ հավատում են Ծառուկյանին: Ծառուկյանի ապրածը, խոսքը, գործը, որ Ծառուկյանը երբեք խաբող մարդ չի, նա արժանապատիվ մարդ է: Հիմա իմ պատիվը աշխարհով մեկ բարձր է, եթե իրավունքներն իմ ձեռը չլինի, երաշխավոր չլինի, ո՞նց եք դուք մտածում, չեն դնի, իհարկե: Չեն անի, իհարկե, չեն անի կամ որոշ չափով կանեն: Մինչև հիմա էլ ներդրումներ արել են, բայց ամենեակարևորը երաշխիք ա պետք: Եթե դուք լինեք Ծառուկյանի տեղը... Մարդը պատասխանատվություն վերցնում է այն ժամանակ, երբ ինքը կարող է դրա պատասխանը տա: Ես ոչ մեկին չեմ ուզում փնովեմ` ո'չ իշխանությանը, ո'չ կառավարությանը, ո'չ որևիցե մեկ այլ կուսակցության: Ամենակարևորը, որ կուսակցությունը խոսք է տվել, որ ժողովրդին այս վիճակից կհանեն, թող նրանք էլ գնան այդ հարցերը կարգավորեն: Ես ասել եմ այն, ինչ որ կարող եմ անել, մի բան էլ քիչ եմ արել»:  

Ինչ վերաբերում է ընտրակաշառքներ բաժանելուն, Ծառուկյանը նշեց` հիմա բոլորին հարցրեք` ժողովո'ւրդ, Ծառուկյանից կաշառք ստացած կա՞ք:  

Պնդող հարցին` Կոտայքո՞ւմ էլ չի բաժանում, պատասխանեց. «Կարող եք գնալ Կոտայք և հետաքրքրվել: Ով չգնա ամոթ իրեն: Գնացեք, ցանկացած քաղաքացու հարցրեք: Ուրեմն` մենք ասում ենք` լավ ծրագիր կատարենք, մենք չենք եկել այսօր գումարի համար, մենք եկել ենք գործ անենք: Գնացեք ցանկացած տեղ, հարցրեք, եթե մեկը կասի, ուրեմն բաժանել եմ: Հիմա ինձ արգելել են, որ ես բարեգործություն անեմ. մարդը գալիս ա ինձ  մոտ` փորձեմ օգնել, պետք է ասեն Ծառուկյանին դատի ենք տալիս: Բայց Ծառուկյանը բարեգործ մարդ ա, սաղ կյանքը արել ա»:

Հարցին, թե քարոզարշավի վերջին օրը հանդիպե՞լ է Սերժ Սարգսյանի հետ, Ծառուկյանն արձագանքեց. «Ո՞վ ա ասում, մենք չենք հանդիպել»: