Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ փետրվարի 23-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում: Կիևյան կամրջից ցած նետվելով` ինքնասպան է եղել 20-ամյա մի երիտասարդ:
Yerkir.am-ի տեղեկություններով` մահացածը Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Վրույր Հակոբյանն է: Նա սովորում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի և հեռուստատեսության ամբիոնի 2-րդ կուրսում` «Վավերագրական ֆիլմի ռեժիսուրա» բաժնում: Դեռևս հայտնի չէ, թե ինչն է դրդել երիտասարդին այդ քայլին:
Նրա ընկերները չեն համակերպվում տղայի կորստի հետ: Վրույրի ընկերներից Աշիկ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Էս կյանքում կան բառեր, որոնց ես անվանում եմ կյանքի հապավումներ, դրանցից են «ընկեր» «ընկերություն» բառերը, մարդը տենց անվանում ա էն մարդկանց, ովքեր շատ թանկ են, մարդկանց որոնց համար պատրաստ ա ամեն ինչի: Ես երեկ կորցրեցի իմ համար ամենաթանկ մարդկանցից մեկին, ինքը գնաց... հեռացավ էգոիստի նման, հեռացավ մեզ թողնելով մենակ, մենակ էս և հաճելի և ահավոր դաժան կյանքում: Գնացիր կյանքից, բայց ոչ մեր սրտերից ԸՆԳԵՐՍ»:
Լուսանկարը` Վրույրի սոցիալական ցանցի էջից