| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ այցելեց թիվ 89 միջնակարգ դպրոց:
Սահակյանը լրագրողների հետ զրույցում հիշեց իր ուսուցչական կարիերան, այնուհետև խոսեց իր քաղաքական ուղին ընտրելու մասին` նշելով, որ իրավիճակն էր այդպիսին, և ինքն ակամա է ընտրել քաղաքական ուղին: «Նույնիսկ լինելով ՀՀ ԱԺ նախագահ` համարում եմ, որ ամենամեծ պաշտոնը դպրոցի տնօրենի պաշտոնն է: Այդպիսին էր նաև հայրս»,- ասաց նա` հավելելով, որ դժվար թե նորից վերադառնա դպրոց` դասավանդելու:
Հարցին` եթե սահմանադրական բարեփոխումները տապալվեն, և ՀՀԿ-ն հեռանա իշխանությունից, հնարավո՞ր է վերադառնա` ուսուցիչ աշխատելու, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դրանք նպատակներ չեն, ես այսօր էլ եմ դասատու աշխատում, օրինակ` երազում, հաճախ հանդիպում եմ ուսուցիչների հետ»:
Հարցին, թե արդյո՞ք ԱԺ-ում պատգամավորների շրջանում կա՞ գրագիտության պակաս, պատասխանեց, որ «իրենց պայմաններում սկզբունքի պահպանումն է», իսկ ընդհանրապես` քննություն չի ընդունում: