| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքը հետաձգելու մասին հարցը, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ հետաձգումը հարցի լուծում չի նշանակում:
«Այստեղ խոսվեց ՓՄՁ-ների միջոցով խոշորներին հայտնաբերելու մասին: Հայաստանի իշխանությունները լավ գիտեն, թե ովքեր են այդ խոշորները, որոնք պարբերաբար սպասարկում են իրենց կեղծված ընտրությունները: Շատ լավ գիտենք, թե ինչպես է մաքսակետերում այդ խոշորների այս կամ այն ապրանքը մի հրաշքով տրանսֆորմացվում այլ ապրանքի, որպեսզի մաքսատուրքերը նվազեն»,- ասաց պատգամավորը` դարձյալ ընդգծելով, որ իշխանություններն անուն առ անուն գիտեն, թե որոնք են այն խոշորները, որոնք իշխանությունների թողտվությամբ են գործում, որովհետև հերթական ընտրությունների ժամանակ պետք են գալու իշխանություններին:
Նաիրա Զոհրաբյանի ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` ասելով. «Խոշորներ, որ ասում եք` բոլորին պետք է վերաբերի: Շատ խոշորներ շատ ազնիվ են աշխատում, և մենք տեղյակ ենք»: