կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-25 11:30
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այն թումբը, որ երևում է, այսօրվա վարչախմբի ղեկավարը երազում է հանձնել Ադրբեջանին․ Գեղամ Նազարյան

Այն թումբը, որ երևում է, այսօրվա վարչախմբի ղեկավարը երազում է հանձնել Ադրբեջանին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Իջևանում, որտեղից մեկնարկել է արժանապատիվ քաղաքացիների երթը Երևան։

«Չգտես ինչու, նրա մոտ այդպիսի սևեռուն միտք է առաջացել, որ այդ տարածքը պետք է հանձնի Ադրբեջանին։ Իսկ այս տարածքը Ադրբեջանին հանձնելուց հետո, եթե այդ երազանքը կատարվի, ես ես վսահ եմ, որ դա չի կատարվելու, մենք կտրվելու ենք և լավագույն դեպքում թույլտվություն ենք ստանալու գնալ Նոյեմբերյան և Շամշադին բացառապես ադրբեջանցի զինվորի բարի կամքի դեպքում»,-ասաց Գեղամ Նազարյանը։

Դրա համար մենք մեր երթը սկսում ենք այստեղից, ասաց նա, որ հանրության ուշադրությունը մեկ անգամ ևս բևեռենք, որ մեկ անգամ ևս շեշտենք Տավուշ աշխարհի և այս վայրի նշանակությունը, որ եթե մենք թույլ տանք, որ այս վարչախումբը շարունակի ղեկավարել՝ Հայաստան որպես այդպիսն էլ չի լինելու։

Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ անդամ,  ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ առավոտյան 11։00-ին Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։ «Սիրելի հայրենակիցներ, մենք հայտարարել ենք, որ զանգն արդեն հնչել է, եկել է գործելու ժամանակը։ Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Մի քանի օր անց մենք տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում։ Իսկ մինչ այդ մենք Երևանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր։

Մանրամասն՝ տեսանյութում․