կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-24 14:53
Քաղաքական

Ժողովուրդը ուզում է ընդամենը կուշտ ապրել, այլ ոչ թե իմ, կամ մեկ ուրիշի մասին է երազում. Գալուստ Սահակյան

Ժողովուրդը ուզում է ընդամենը կուշտ ապրել, այլ ոչ թե իմ, կամ մեկ ուրիշի մասին է երազում. Գալուստ Սահակյան

Վարչապետի ամբողջ ներկայացրած ծրագիրը բխում էր նրանից, որ ինքը որպես նախաձեռնող առաջին տեղում է, մնացածները պիտի կարողանան օժանդակել նրան. Ազգային ժողովում լրգարողների հետ զրույցի ընթացքում նշեց ԱԺ ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով նոր կառավարության ծրագրին: Սահակյանի խոսքով ոչինչ մեկ անձով չի պայմանավորված:

«Որևէ երևույթ տվյալ պետության ներսում 1 անձով, 10 անձով, 15 անձով այդպես առաջ չի գնում, հասարակությունը պիտի մասնակցի և առաջիկայում, մենք որոշակի արդյունքներ կտեսնենք»-ասաց Սահակյանը:

Դիտարկմանը՝ բուռն ընդունվեց վարչապետի այն հայտարարությունը, որ բոլորը կարող են ներկրել և արտահանել այն ինչ կցանկանան, Սահակյանն արձագանքեց. «Մեր բոլորի խնդիրը այս տարիներին հենց դա է եղել: Մշտապես մտածել ենք այնպես անել, որ բոլոր մարդիկ ինչ ուզում են ներմուծել կամ արտահանել կարողանան հանգիստ ճանապարհով այդ խնիդրը լուծել: Այդ իմաստով շատ շուտով, առաջիկայում բավականին լուրջ դերակատարում կունենա նաև կառավարությունը»:

Դիտարկմանն էլ արդյո՞ք 6 ամսում արդյունքներ ենք տեսնելու, նա ասաց. «Նախագծում արագ կատարվող գործողություններ կան, որոնք այս պահին անհրաժեշտ են: Ինչու՞ ենք ասում 6 ամիս: Ես շատ լավ ակնկալիքներ ունեմ ապագայի նկատմամբ: 17 թվին Ազգային ժողովի ընտրություններն են, բնականաբար, եթե հանրապետականը էլի առաջին տեղում լինի, կարծում եմ այնպիսի ծրագիր է, որ հնարավոր է ավելի բազմացնել և ավելի այլ մոտեցումներ ձևավորել, որպեսզի ապագայում ավելի հնարավոր լինի մեր ազգի մեր ժողովրդի համար»:

Հարցին, խորհրդարանական ընտրություններից հետո էլ Կարեն Կարապետյանը վարչապետ կլինի՞, պատասխանեց. «Դա միայն Գալուստ Սահակյանով չի որոշվում, երբ որ թիմը կհաղթանակի, թիմը ինքը կորոշի, թե ով կլինի: Վարչապետը մեկն է լինում և ինչ-որ մեկը պիտի լինի: Եթե ժողովրդի բարի մոտեցումները, ցանկությունները նրա նկատմամբ ունեցած իղձերը կան, ես կգնահատեի ,որ ինքը շարունակական պրոցեսի մեջ լինի»:

Հարցինն էլ, ըստ նրա Կարապետյանը ժողովրդի համար ցանկալի վարչախետ է. Արձագանքեց. «ժողովուրդը սովորաբար վարչապետներ, Ազգային ժողովի նախագահներ չի երազում: Ժողովուրդը ուզում է ընդամենը կուշտ ապրել. իր որդիներին, իր զավակներին լավ տեսնել, այ սրա մասին է ժողովուրդը երազում, այլ ոչ թե իմ կամ մեկ ուրիշի»: