կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-31 15:46
Հասարակություն

Կոմիտասի 51ա շենքը տրվեց Քննչական կոմիտեին

Կոմիտասի 51ա շենքը տրվեց Քննչական կոմիտեին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց քննչական կոմիտեին անժամկետ օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին հարցը: Ըստ այդմ` ՀՀ կառավարությունը որոշեց` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետին թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին անհատույց օգտագործելու  իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանն ամրակցված՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 51ա շենքի թիվ 1 շինության 503 քմ մակերեսով տարածքը: