Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս ՀՀ գլխավոր դատախազությունը քննչական կոմիտեին է վերադարձրել հունիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործի նութերը: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նրա խոսքով՝ վերսկսվել և շարունակվում են այս գործով ակտիվ քննչական գործողությունները:
Մեր տեղեկություններով՝ գործը վերահսկող դատախազի կողմից որևէ գրավոր ցուցում չի տրվել գործը քննող քննիչին:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ այս գործով էական նշանակություն ունեցող նոր անձանց են հրավիրել հարցաքննության:
Հիշեցնենք, որ Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի ընթացքում բռնություններ էին կիրառվել Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ: Հարությունյանների հարազատների խոսքով՝ միջադեպին մասնակցել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը և մարզպետի եղբորորդիները:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա այս գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի՝ Յուրիկ Մանուչարյանին, Դերենիկ Հակոբյանին և Մայիս Խաչատրյանին: Վերջինս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սերոբի` Հոպոպ մականունով, եղբորորդին է: