|
Փոխարժեքներ
06 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Երևանի կենտրոնում՝ Հանրապետության 32 հասցեում տեղակայված պատմամշակութային նշանակության շենքում տասնամյակներ շարունակ գործունեություն են ծավալել մշակութային 3 կազմակերպություններ։ Երևանի քաղաքապետարանի պահանջով այսօր վաղ առավոտյան կազմակերպությունները լքել են շենքն ու հանել իրենց գույքը։Yerkir.am-ի նկարահանող խումբը տեղում փորձել պարզել, թե ինչ ճակատագիր է սպասվում տվյալ շենքին։
Նշենք, որ շենքը կառուցվել է 1876 թ: Ըստ արխիվային փաստաթղթերի՝ եղել է նահանգապետարանի վարչական շենքի մասնաշենքը, պատմական մեկ այլ դրվագով՝ մինչև 1920 թ. շենքը ծառայել է որպես՝ Հայաստանում Պարսկաստանի հյուպատոսարան: Այնուհետև այն տրվել է Հայ Օգնության Կոմիտեին, որի ղեկավարն էր Հովհաննես Թումանյանը: 1964 թ.-ից շենքը տրվել է Պատմամշակութային հուշարձանների պահպանման ընկերակցությանը, որը նախագահում էր Մարտիրոս Սարյանը: Ի դեպ, Պատմամշակութային հուշարձանների պահպանման ընկերակցության ավանդույթներն այդուհետ շարունակել է «ԲՆՕՐՐԱՆ»- ՀԿ-ն, որը շենքը լքելու վերաբերյալ նախօրեին հայտարարություն է տարածել։
Մանրամասն՝ տեսանյութում։