Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Newsbook.am-ի տեղեկություններով` Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի արտադրական մասից մի ահռելի հատված մոտ օրերս օտարվելու է «Renco» ընկերությանը:
Yerkir.am-ի հետ զրույցում թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը նշեց, որ լուրն ամենևին էլ չի համապատասխանում իրականությանը:
«Ժամանակին էլ գրել էին, որ «Sharm»-ն է գնել մեր շենքը, չտեսանք` առածն ի՞նչ եղավ: Բանն այն է, որ ասում են, թե նախագահն է կանգնած թատրոնի շենքի «վաճառքի» հետևում: Գիտե՞ք` անցած տարի, երբ Օպերայի վերանորոգման աշխատանքներն էին կատարվում, պետք է որոշվեր, թե հաջորդը որ մշակութային օջախն է բարեկարգվելու: Սունդուկյանի թատրոնը հարցականի տակ էր դրված` կլինի՞, թե՞ ոչ, պարզ չէր, բայց նախագահի կոպիտ պնդմամբ` թե այս ի՞նչ եք ասում` Մայր թատրոնը թողած, մեկ ուրիշ թատրոն հո չի՞ լինի, թատրոնն ընդգրկվեց պետական աջակցությամբ վերանորոգման ծրագրի մեջ»,- ասաց թատրոնի տնօրենը` հավելելով, որ նախնական հաշվարկների համաձայն` 7-8 մլն եվրո է տրամադրվելու թատրոնի վերանորոգման համար:
«10-12 մլն դոլարի մասին է խոսքը, այսինքն` նախագահը 12 մլն տրամադրում է մեզ, որ 14 միլիոնով ծախի՞ շենքը: Այս ամենն ուղղակի ծիծաղելի է»,- ասաց Դավթյանը:
Նա նշեց նաև, որ տարօրինակ է նաև կազմակերպության ընտրությունը: Դավթյանի կարծիքով` հավանաբար, «Renco»-ի մասին են խոսում այն հաշվարկով, որ նախկին հեծանվահրապարակի մասում հենց այդ ընկերությունն էր շինարարություն իրականացնում: