|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, փաստաթղթային հիմնավորումներով պայմանավորված, հաղորդում է ներկայացնելու ՀՀ Գլխավոր դատախազությանը և Քննչական Կոմիտեին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նկատմամբ ՀՀ Քր.Օրենսգրքի 299 հոդվածով քրեական վարույթ հարուցելու պահանջով: Ըստ այդմ՝ մենք առերևույթ հիմնավոր կասկածներ ունենք արձանագրելու, որ պետության բարձրագույն այս երկու ներկայացուցիչների գործողությունները Հայաստան-Ադրբեջան սահմանազատում-սահմանագծման գործընթացում համապատասխանում են ՀՀ Քր․Օր․-ի Բաժին 11-ի՝ Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններ, գլուխ 28-ի՝ «Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները», 299 հոդվածի 1-ին կետի պարունակած հանցակազմին։
Հաղորդման իրավական հիմնավորումները կներկայացվեն հինգշաբթի՝ 2024 թ․ նոյեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Կառավարության շենքի դիմաց (Մելիք-Ադամյան փողոց) կայանալիք «Միասին» շարժման մամուլի ասուլիսի ժամանակ։
Հրավիրում ենք մեր հայրենակիցներին, քաղաքական, հասարակական կառույցների, զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներին՝ մասնակցելու հանրային միջոցառմանը։
Հարգանքով՝
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական
շարժման համակարգող խորհուրդ
27․11․2024