կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-26 13:39
Քաղաքական

Կառավարությունը նախատեսում է դադարեցնել որոշ ընտանիքների ընտանեկան կամ սոցիալական նպաստների վճարումը

Կառավարությունը նախատեսում է դադարեցնել որոշ ընտանիքների ընտանեկան կամ սոցիալական նպաստների վճարումը

Կառավարության` օգոստոսի 31-ի նիստում ներկայացվելու է որոշման նախագիծ, որը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկում «Պետական նպաստների մասին» օրենքում:

Ըստ այդմ` գործազուրկ անձանց համար «աշխատանքի շուկայում անմրցունակ անձ» սոցիալական խումբը որպես 2-րդ սոցիալական խումբ չի ամրագրվում, գործազուրկ անձանց համար «Գ99» սոցիալական խումբն ամրագրվում է, զբաղվածության տարածքային կենտրոնում տվյալ անձին գործազուրկի կարգավիճակ տալու օրվանից ոչ շուտ քան երեք ամիս անց: Սահմանվում է, որ սահմանամերձ բնակավայրեր են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բնակավայրերը: Սահմանվում է, որ  ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված այն ընտանիքների համար, որոնց եկամտում մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը չի հաշվարկվել անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամուտը, այն կհաշվարկվի այդ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում վերահաշվառելու ժամանակ:

Օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն կատարող պայմանագրային զինծառայողների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները, ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ դիտվում են որպես եկամուտ, ինչը գրեթե բացառում է նրանց ընտանիքների ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու հավանականությունը:

Ուստի, հանրապետության 4 համայնքներում` Ազատամուտ, Ջիլ, Թթուջուր և Արտանիշ, բնակվող ընտանիքների համար ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ արդեն պետք է հաշվարկվի անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամուտը: Նշվածի արդյունքում հնարավոր է այդ համայնքների որոշ բնակիչների ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքը դադարեցվի: