|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կառավարությունը կյանքի է կոչելու արժանիքների վրա հիմնված և կրթական չափորոշիչների հետ փոխկապակցված ծառայողական առաջխաղացման քաղաքականությունը, միաժամանակ զարգացնելու է պրոֆեսիոնալ սերժանտական համակարգը: Այս նախագիծն այսօր քննարկվեց ՀՀ կառավարության նիստում:
Նախատեսվում է էականորեն բարելավել զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակը, կարգապահությունը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը և բացառել ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքերը։
Կառավարությունը նախատեսում է զարգացնել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության համակարգը` երաշխավորելով նրանց ամբողջական և որակյալ իրային ու պարենային բավարարումը:
Նախատեսվում է նաև իրականացնել բնակարանային և բժշկական ապահովման ծրագրեր։